ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ», գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Արևը հասել է իր ակտիվության գագաթնակետին

Արևը հասել է իր ակտիվության գագաթնակետին
31.05.2012 | 09:04

Առաջիկա տարիներին Երկրի բնակիչներին սպասվում է արևային ակտիվության նոր փուլ: Այսօր այդ մասին հայտարարել է Ռուսաստանի տիեզերական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Յուրի Զայցևը՝ նշելով, որ փուլի գագաթնակետը սկսվելու և շարունակվելու է 2012 թվականին հաջորդող տարիներին, որի ժամանակ արդեն Արևի վրա պայթյուններն ավելի հաճախակի կդառնան:
«Չնայած Արևն արդեն մոտ է իր ակտիվության գագաթնակետին, սակայն տիեզերական եղանակի ազդեցությունը մարդկանց ինքնազգացողության վրա գրեթե չի հետազոտվել»,- ասել է նա:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 7335

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ